Օրհնության կարգ Արտենիի դպրոցում


Ամեն տարի Սուրբ Ծնունդից և Զատկից հետո կատարվում են տնօրհնեքների արարողություններ, որոնց ընթացքում հոգևորականները շրջում են տնից տուն և ավետիս տալով` օրհնում են մարդկանց օջախները: Բացառություն չէր նաև ապրիլի 15-ին Թալինի տարածաշրջանի Արտենի համայնքի թիվ 2 հիմնական դպրոցում կատարված կրթօջախի օրհնության կարգը: Այդ օրը դպրոց էր այցելել Թալինի հոգևոր հովիվ Տեր Հայկ քհն. Սահակյանը և իր օրհնությունն ու ավետիսն էր տարել կրթօջախ: Օրհնության կարգից հետո դպրոցի աշակերտներն էլ իրենց միջոցառումով արժևորեցին Զատկական տոնը:

13046125_975536455832954_1786643270_n

13081921_975536345832965_2016926881_n

 13081950_975536569166276_1775783699_n