Օրեր առաջ Թալին համայնքի թիվ 1 դպրոցում տեղի ունեցավ Ա տառի շնորհանդես


46014130_1188545217964295_5387099993867812864_n

Դասասենյակի մթնոլորտը տոնական էր: Փոքրիկների շուրթերից հնչեցին երգեր, բանաստեղծություններ, հանելուկներ: Գեղեցիկ ասմունքով երեխաներն ի ցույց դրեցին, երկամսյա ժամանակում ամբարած, իրենց գիտելիքները, և բաց դասը վերածվեց հրաշալի տոնի: Հավարտ դասընթացի  երեխաները համտեսեցին «Ա» տառի ծննդյան տորթը: «Ա» տառի ուսուցումը վերածվեց տոնի և դարձավ հիշարժան օր I դասարանի 28 աշակերտների համար:

Բաց դասին մասնակցում էին ուսուցիչներ, ծնողներ և Արժ. Տ. Հայկ քահանա Սահակյանը, ով հավարտ միջոցառման ոչ միայն շնորհավորեց աշակերտներին, ծնողներին, դասվարին և դպրոցին, այլև մանուկների համար օրհնության կարգ կատարեց: