Օգտավետ խրատ մարդկանց, որ ասել է իմաստուն Արիստոտելը


*Անմիտ, անզգամ մարդու հետ գինի խմելուց լավ է իմաստուն բարեկամի հետ քար կրելը

*Թագավորներին ու մեծամեծներին մոտ լինելուց լավ է հեռու մնալը

*Ուր որ ձեռքդ է հասնում, մի՛ մեկնիր

*Մատնիչ լինելուց լավ է ծովն ընկնելը

*Սովածության պատճառով գողություն անելուց լավ է սոված մեռնելը

*Վայ նրանց, որ բարուն՝ չար և չարին բարի են ասում, քաղցրին՝ դառն, լույսին՝ խավար և խավարին՝ լույս։