Քրիստոս Իր քարոզչության ընթացքում կատարեց բազմաթիվ բժշկություններ, որոնք նկարագրված են Ավետարաններում


Շատերը մոտենալով Քրիստոսին մարմնավոր ապաքինում էին ակնկալում Նրանից, բայց Հիսուս նրանց ասում է. «Քո մեղքերը քեզ ներված են» (Ավ. ըստ Մատթ., գլ. 9, հմր. 2), կամ՝ «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Ավ. ըստ Մատթ., գլ. 9, հմր. 29) և այլն:
Ուստի մարդու բուն հիվանդությունը մեղքն է և հիվանդություններից ապաքինման ճանապարհը հավատքն է, սեփական մեղքի գիտակցումը, ապաշխարությունն ու ապավինումն Աստծուն:
Այս ամենով բնավ չենք ենթադրում , թե պետք է արհամարհենք բնական դեղամիջոցները, այլ ընդունելով այս ամենը որպես ապաքինման բնական ճանապարհներ՝ պետք է քաջ հասկանանք, որ հիվանդության արմատը թաքնված է մեղքի մեջ և փրկությունը միայն Աստծուց է:Դրա օրինակը առկա է Ավետարաններում, տեռատես կնոջ դրվագում:
Տառապելով արյունահոսությամբ՝ նա երկար տարիներ դիմել էր բոլոր հնարավոր դեղամիջոցներին , սակայն իր հիվանդության բուժումը չէր ստացել: Եվ ի վերջո հուսալքված գիտության հնարած դեղերից , հավատքի զորությամբ դիմում է Քրիստոսին: Հիսուս նրան ասում է. ««Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավա՛տը քեզ փրկեց»: Եվ նույն ժամին կինը բժշկվեց» (տե՛ս Ավ. ըստ Մատթ., գլ. 9, հմր. 22, Ավ. ըստ Մարկ., գլ. 5, հմր. 27-29, 34):
Հակոբոս Առաքյալը իր ընդհանրական նամակով հորդորում է բոլորիս ասելով. «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եւ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Թուղթ ընդհ., Հակոբ., գլ. 5, հմր.14-Image may contain: one or more people and indoor15):