ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ


middle_1437551061_4097342

Քահանայական թագ

Սարկավագական աստիճանին հաջորդում է քահանայականը։ Քահանան Եկեղեցու խորհուրդները, աստվածային պաշտամունքները և արարողությունները կատարող անձն է և հովիվը։  Հայաստանյայց Եկեղեցին ունի նաև կուսակրոն քահանաներ, որոնք կոչվում են աբեղաներ։ Աբեղաները ստանում են նույն քահանայական ձեռնադրությունն ու օծումը՝ իրենց լուծը ծանրացնելով կուսության ուխտով։