Փարպիի Սբ. Գրիգոր Լուսավորիչ


Փարպի գյուղի հին գերեզմանոցում կանգուն է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (XIII դար), որը թաղածածկ դահլիճ է, հատակագծում՝ ուղղանկյուն խորանով:

Սբ. Գրիգոր եկեղեցին գտնվում է գյուղի հարավ-արևմտյան կողմում, Շաղվերդ գետի ձախ ափին: Կառուցվել է կարմրավուն տուֆ քարով, ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ է՝ նման երկարավուն սրահի:

Մուտքի պատի վերին մասում կա ուղղանկյուն լուսամուտ, պատի վրա փորագրված են խազեր: Մուտքի պատի վրա պահպանված է 1204 թ. Ամիրպալասար Զաքարեի արձանագրությունը: Սբ. Գրիգոր եկեղեցին վերակառուցվել է XIX դարավերջում, մուտքի առջև ավելացնելով գավթանման կից կառույց: Եկեղեցու ներսում դրված է դրսից փոխադրված, XIII-XIV դարերում փորագրված զարդանախշերով երեք խաչքար: Զգացվում է, որ եկեղեցին ժամանակին պարսպապատված է եղել, նշմարելի են պարսպի հետքերը: եկեղեցու պատերն այժմ կանգուն են:

 

parpi sb.grigor

parpi sb.grigor1