Տ. Մամբրե քահանա Պատուրյան


Տ. ՄամբրեԾնվել է 1976թ. Էջմիածին քաղաքում:

1983թ ընդունվել և 1993թ ավարտել է տեղի Ռ. Պատկանյանի անվան միջնակարգ դպրոցը:

1993թ. ընդունվել և 1999թ ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: Նույն թվականի մայիսին՝ հոգեգալստյան տոնին ձեռամբ գերաշնորհ Տ. Ոսկան արք. Գալփակյանի ձեռնադրվել սարկավագ: 1999թ. Ամենայն Հայոց կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ գերաշնորհ Տ. Գարեգին արք. Ներսիսյանի հրամանագրով նշանակվել է Մայր Աթոռի պարետի օգնական:

2000թ. դեկտեմբերի 27-ին պաշտպանել է ավարտաճառ <<Ռուսաստանի հայկական գաղթոջախները և ռուսահայոց թեմի կազմավորումը մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը>> թեմայով:

2000թ. նշանակվել է Արագածոտնի թեմի Բյուրականի հոգևոր հովվության հոգևոր տեսուչ: 2001թ. ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Հայրապետի ստացել է քահանայական օծում՝ վերանվանվելով Տ. Մամբրե քահանա: Մինչ օրս շարունակում է իր հոգևոր ծառայությունը Արագածոտնի թեմի Բյուրականի հոգևոր հովվությունում:

2005թ. արժանացել է լանջախաչ կրելու պատվի:

2005-2007թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Գիտակրթական Միջազգային Կենտրոնի(Republic of Armenia International Scientific-Educational Center of NAS) մագիստրատուրան և 2007թ հունիսի 15-ին Պետական Քննական Հանձնաժողովի որոշմամբ ստացել է Իրավագիտության մագիստրոսի աստիճան իրավագիտություն մասնագիտությամբ(By The Resolution of The State Examination Commission of 15 june 2007 ) Is Awarded The Master`s Degree in Jurisprudence In The Filed of Jurisprudence:

2009թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (Civic Development and Partnership Foundation) և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (World Council of Churches Armenia Inter-Church Charitable round Table Foundation) կողմից կազմակերպված <<Ծրագրի մասնակցային մշակում և կառավարում>> <> դասընթացին և ստացել սերտիֆիկատ(Certificate):

2012թ. հոկտեմբերին մասնակցել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (World Council of Churches Armenia Inter-Church Charitable round Table Foundation), Նորվեգական Եկեղեցական Օգնության(Norwegian Church AID) և Եկեղեցիների համատեղ գործողությունների ալյանսի(Actalliance) կազմակերպած Արտակարգ իրավիճակների ոլորտում նախապատրաստվածության և արձագանքման պլանավորման դասընթացին(Emergency Preparedness and Response Plan) և ստացել մասնակցության սերտիֆիկատ(Certificate of Participation): 2012թ. հոկտեմբերին մասնակցել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի (World Council of Churches Armenia Inter-Church Charitable round Table Foundation), Եկեղեցիների համատեղ գործողությունների ալյանսի(Actalliance) և Շվեդական եկեղեցու(Church of Sweden) կազմակերպածԱրտակարգ իրավիճակների ոլորտում համայնքային սոցիալ-հոգեբանական աջակցություն(Participated in the Community Based Psychosocial Workshop) դասընթացին և ստացել մասնակցության սերտիֆիկատ(Certificate of Participation):

Ունի մեկ դուստր: