Տ. Զորայր քահանա Կարապետյան


    ter zorayr  Տ. Զորայր քհն. (Արարատ) Կարապետյանը ծնվել է 1974թ-ի հունվարի 1-ին Սևան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 7 դպրոցում:

1990թ-ին ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոց:

1993թ-ի դեկտեմբերի 25-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխնորդ գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1996թ.-ին ծառայել է Սամցխե-Ջավախքի Ախալցխայի շրջանի Մեծ Պամաջ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում: Նույն թվականի հոկտեմբերից նշանակվել է ծառայության Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցում: Վարել է թեմի դիվանապետի պաշտոնը:

1998թ-ի սեպտեմբերի 19-ին, ձեռամբ գերաշնորհ Տ.Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի, օծվել է քահանա և նշանակվել ծառայության Կարբու Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1998-2000թթ ծառայել է Հայոց Ազգային բանակում ` Կուբաթլիի զորամասում, որպես գնդի հոգևոր խորհրդական, իսկ 2000-2006թթ Լուսակերտի ուսումնական զորամասում:

2000թ-ի ապրիլի 1-ից, Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ.Վազգեն վարդապետ Միրզախանյանի թիվ 21 հրամանագրով , նշանակվել է Ոսկեվազի հովվության հոգևոր հովիվ, ուր և ծառայում է մինչ օրս:
2009թ-ին արժանացել է քահանայական լանջախաչ կրելու իրավունքին:
2015թ-ին արժանացել է ծաղկեա փիլոն կրելու իրավունքին:
Ունի երկու երեխա: