Տնօրինական օրեր Թալինի հովվությունում


  Նախազատկական և Հինանց շրջաններում հայ հոգևորականները Տիրոջ Տնօրինական խորհուրդներին մասնակից են դարձնում հայ մարդուն և մանավանդ երեխաներին` այսպիսով փաստելով, որ Եկեղեցին միայն Եկեղեցուց ներս չէ, որ գործում է:  Այս մոտեցումը, բարեբախտաբար, միակողմանի չէ, քանի որ ուսուցիչներն էլ իրենց հերթին կազմակերպում են հոգևոր միջոցառումներ և սերտ համագործակցում իրենց հոգևոր հովիվների հետ:

  Ասվածի վառ օրինակն է մարտի 24-ին  Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցում Տեր Թադե քահանա Թախմազյանի կատարած   ոտնլվայի արարողությունը:

Ներքին Սասնաշենի միջն. դպրոց Տնօրեն՝ Հովիկ Մելքոնյանի և ՀԵՊ ուսուցիչ՝ Անի Վարդանյանի նախաձեռնությամբ Քրիստոսի Հրաշափառ Հարությունից հետո
Սուրբ Զատկի միջոցառում կազմակերպվեց, ինչին ներկա էր Տեր Թադե քահանա Թախմազյանը, որն էլ այդ օրը կատարեց կրթօջախի օրհնության կարգ:

  Զատկական միջոցառում կազմակերպվեց նաև Դավթաշենի միջնակարգ դպրոցում, ինչը կազմակերպել էին դպրոցի տնօրեն Հրաչուհի Կարապետյանը և դպրոցի ակտիվ ուսուցիչները:

  Կրթօջախի օրհնության կարգեր կատարվեցին նաև Ն. Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան և Պարտիզակ գյուղի միջն. դպրոցներում: Իսկ Ակունքի միջն. դպրոցում Տեր Հայրը մասնակցեց Ավետման տոնի միջոցառմանը և իր օրհնության խոսքն ասաց ու կատարեց կրթօջախի օրհնության կարգ:

10346438_944820505638662_4723827631374206199_n

12592501_1003190639760831_6741767432058947505_n

12923198_1003390013074227_6107589666817007296_n

12801636_1003054756441086_8233073868986676459_n

12928311_1003382596408302_2512115024753037996_n

12963373_1003200773093151_1441965650243180579_n

13012827_1014892255257336_5762609777699489819_n