Տեր Օշին քահանա Հայրապետյան


Տեր Օշին Տեր Օշին քհն.(Գերասիմ) Հայրապետյանը ծնվել է 1986թ. սեպտեմբերի 16-ին Արմավիրի մարզի գ. Ոսկեհատում, արհեստավորի ընտանիքում:

1993-2003թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում:

2004թ. ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց:

2009թ. տեղափոխվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, ստացել բակալավրի աստիճան և  2011թ. ավարտել այն՝ ստանալով մագիստրոսի աստիճան:

2011թ.-ից մինչև 2013թ.-ի ապրիլի 21  ծառայությունն է բերել Մայր Տաճարում՝ որպես լուսարարի:

2013թ.-ի ապրիլի 21-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել Արթիկի թեմ՝ Հառիճավանքի հոգևոր հովիվ: 2014թ.-ի հունիս ամսից տեղափոխվել է Արագածոտնի թեմ և նշանակվել Ապարանի հոգևոր հովիվ:

2015թ.-ի ապրիլի 13-ին տեղափոխվել է Սաղմոսավանքի և Նոր Եդեսիայի հովվություն:  Ունի երկու զավակ: