Տեր Վիգեն քահանա Մանուկյան


Տ. ՎիգենԾնվել է 07.11.1982 թվականին, Արմավիրի Մարզի Ջանֆիդա գյուղում:

1989-1999 թթ. սովորել է Ջանֆիդայի Յուրա Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում:

1999-2003 թթ. սովորել է Սևանի Վազգենյան Դպրանոցում:

2003-2005 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում:

2004 թվականինձեռամբ Տեր Եզրաս եպս. Ներսիսյանի  ձեռնամբ ձեռնադրվել է սարկավագ:

2005-2006 թթ. աշխատել է Մայր Աթոռի Վարչակազմակերպչական բաժնում որպես քարտուղար:

2006-2007 թթ. աշխատել է Մայր Աթոռի Տնտեսական բաժնում որպես գնորդ:

2007 թվականի ապրիլի 15-ին Տեր Հովնան արք. Տերտերյանի ձեռամբ ձեռնադրվել է քահանա:

2007 թվականին նշանակվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ, որտեղ ծառայում է մինչ օրս:

2009 թվականից մինչ օրս համատեղությամբ ծառայում է նաև Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

 Ունի մեկ տղա և մեկ աղջիկ: