Տեր Մուշե քահանա Վահանյան


ter musheՏեր Մուշե քահանա Վահանյանը  ծնվել է 16.06.1973թ. Ապարան քաղաքում

ծառայողի ընտանիքում:

   1980-1990թթ. սովորել և ավարտել  է  Ապարանի թիվ 2 միջն. դպրոցը:

   1990-1992թթ. աշխատել է Ապարանի ,,ՆԻԳ,, գործարանում որպես բանվոր:

   1992-1994թթ. ծառայել է Հայկական բանակում: Միաժամանակ հեռակա ուսանել

է  Հայկական Բաց Համալսարանի ,,Մենեջմենթ և ֆինանսաբանկային գործ,, ֆակուլտետում: Իսկ 1994-1997թթ. շարունակել եմ ուսումը նույն ֆակուլտետում   ստացիոնար հիմունքներով:

   1997թ. Ձեռամբ Արագածոտն  թեմի   առաջնորդ  Տեր  Նավասարդ  եպիսկոպոս  Կճոյանի  Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ:

   1997-2002թթ.  անցել է աշխատանքի Ապարանի Արվեստի դպրոցում որպես փոխտնօրեն:

   2002-2004թթ. սովորել է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի կողմից կազմակերպված քահանայից լսարանի դասընթացներին:

  2004թ. հոկտեմբերի 10-ին Ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի  օծվել է քահանա և նոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել Արագածոտնի

թեմի Չքնաղ գյուղի  Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ:

   2014թ. հունիսի 8-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հրամանով նշանակվել է Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ: