Տեր Մկրտիչ քահանա Երանյան


Տեր ՄկրտիչՏ.Մկրտիչ (Գարսեվան ) քահանա Երանյան , ծնվել է 1965թ. մայիսի 9-ին Էջմիածնի շրջանի Դաշտ գյուղում:
1972-80թթ. սովորել է տեղի ութամյա դպրոցում, իսկ 1980-82թթ. ավարտել Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցը:
1982-83 ուս. տարում ընդունվել է Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան:
1983-85թթ. ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո, ուսումսը շարունակել հոգևոր ճեմարանում:
1989թ. մայիսի 7-ին, ձեռամբ Տ. Հուսիկ արքեպս. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ:
1989թ. ավարտելով հոգևոր ճեմարանի լրիվ դասընթացը, ծառայության է նշանակվել <<Էջմիածին>> ամսագրի խմբագրությունում, այնուհետև Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որպես սարկավագ:
1989թ. հոկտեմբերի 14-ին, Թարգմանչաց տոնին Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տ. Հուսիկ արքեպս. Սանթուրյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և կոչվել ծառայության նույն եկեղեցում:
1990թ. հունիսի 20-ին Հոգևոր ճեմարանում ներկայացրել է դիպլոմային ավարտաճառ` <<Պետրոս Բերդումյան, հոգևորականը, գործիչը, Հիսուս փեսա և Ողբ պոեմները>> թեմայով և արժանացել գերազանց գնահատականի:
1990թ. հուլիսի 6-ին Ամենայն Հայոց Տ. Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի Հայրապետական թիվ 1687 կոնդակով արժանացել է քահանայական լանջախաչ կրելու իրավունքին:
1996թ. հուլիսի 1-ից նոյեմբերի 11-ը եղել է Արագածոտնի նորահաստատ թեմի դիվանապետը:
14.10.1989-15.06.1996թթ. և 08.12.1997-23.02.1999թթ. ծառայել է Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:
15.06.1996թ.-08.12.1997թթ., այնուհետև 23.02.1999 թվականից մինչ այսօր ծառայում է Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցում, որպես հոգևոր հովիվ:
1995-2001թթ. եղել է Արագածոտնի Թեմի կողմից նշանակված Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի հանձնաժողովի ատենապետը:
1997-2002թթ. Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ-ի հրավերով մասնակցել է Ապարանի, Աշտարակի և Թալինի տարածաշրջանների
կրոնի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին, որպես <<Քրիստոնեական>> և <<Նոր կտակարանի ներածություն>> առարկաների դասախոս:
1999-2000թթ. դասավանդել է Գյումրիի հոգևոր դպրանոցում:
30.05.2003թ. Ամենայն Հայոց Տ. Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի թիվ 352 կոնդակի համաձայն արժանացել է Ծաղկյա փիլոն կրելու իրավունքին:
Ամունացած է, ունի երեք դուստր և մեկ որդի: