Տեր Հայկ քահանա Սահակյան


Ter HaykՏեր Հայկ քահանա (Էդուարդ) Մկրտչի Սահակյանը ծնվել է 1979 թ. սեպտեմբերի 14-ին, Երևան քաղաքում:

1986-1996 թթ. սովորել է մայրաքաղաքի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 միջնակարգ դպրոցում:

1990 թ. կորցրել է հորը:

1997-1999 թթ. ծառայել է Հայոց պաշտպանական բանակում:

2000-2001 թթ. նախքան ճեմարան ընդունվելը, շուրջ մեկ տարի, Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է սաղմոսերգության և Սուրբ Պատարագի երգեցողության:

2001-2007 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում (Աստվածաբանական համալսարանում), որն ավարտել է գերազանցությամբ:

2001 թ. դպրի կարգավիճակով մասնակցել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու Սուրբ Պատարագի երգչախմբի երգեցողությանը, իսկ 2002 թ.-ից` սարկավագի կարգավիճակով սպասավորել Սուրբ Պատարագի խորհրդին:

2002 թ. Դեկտեմբերի 25-ին, Վեհափառ Հայրապետի Հայրական և Հայրապետական օրհնությամբ ու տնօրինությամբ, ձեռամբ Լուսահոգի Գերաշնորհ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի ստացել է դպրական աստիճան:

2005 թ. կորցրել է մորը:

2006 թ. Հոկտեմբեր 8-ին, գերազանց հանձնելով համապատասխան քննությունները, Վեհափառ Հոր օրհնությամբ, ձեռամբ Գերաշնորհ Տ. Փառեն Եպիսկոպոս Ավետիքյանի ձեռնադրվել է սարկավագ:

2007 թ. Մայիսի 30-ին, պետական քննություններին զուգահեռ, պաշտպանել է ավարտաճառս` «Պրուսացի Հովհաննես Չամուրճյան Տեր-Կարապետյան, Տերոյենցի կյանքը, մատենագրական վաստակն ու աստվածաբանական հայացքները» թեմայով:

2007 թ. Օգոստոսին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում (Աստվածաբանական համալսարանում) որպես գործավար–քարտուղար, ուր ծառայել է մինչև 2009 թ. օգոստոս ամիսը:

2007 – 2009 թթ. Օգոստոս ամիսը` իբրև այցելու սարկավագ, շաբաթ և կիրակի օրերին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մասնակցել է եկեղեցական սրբազան արարողություններին և ծիսակատարություններին:

2008թ. Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանդես եմ եկել թերթերեում` աստվածաբանական, բարոյախրատական, տոնախոսական հոդվածներով:

2009 թ. Հուլիսի 19-ին, Տիրոջ Պայծառակերպության տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրական և Հայրապետական օրհնությամբ և տնօրինությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում ձեռամբ Ամերիկայի Հայոց Արևելյան Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռնադրվել է քահանա:

2009 թ. Օգոստոսին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նշանակվել է Երևանի Նորք Մարաշ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու ծիսակատար քահանա:

2009 թ. սեպտեմբեր ամսին նշանակվել է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու Հոգևոր Հովիվ՝ փոխարինելով տեղի քահանային: Այնուհետև ծառայել է Նորք Մարաշ համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում:

2009 թ. Նոյմեբերին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Հոլանդիայի Ալմէլո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծիսակատար քահանա:

2010 թ. Փետրվարին, վերադառնալով Հոլանդիայից, ժամանակավորապես նշանակվել է Գորիս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Հոգևոր Հովիվ:

2010 թ. Հունիսի 1-ին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի Թալինի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ` ծառայելով Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր ծառայում է մինչև օրս:

2012 թ. Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից արժանացել է ԼԱՆՋԱԽԱՉ կրելու իրավունքին:

Ունի երկու զավակ: