Տեր Գարեգին քահանա Արսենյան


Տ. ԳարեգինԱրժանապատիվ Տ. Գարեգին քահանա Արսենյանը ծնվել է 13.09.1979թ. Էջմիածին քաղաքում` մանկավարժի ընտանիքում:

 

1986-1996թթ. սովորել է Էջմիածին քաղաքի Վահան Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում:

 

1995-96թթ. ծառայել է Արմավիրի Թեմի Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

 

1997թ. ընդունվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց:

2002-2003թթ. ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:

 

2002թ. դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի` ձեռնադրվել է սարկավագ:

 

2004թ. հունվարի 17-ին պաշտպանել է ավարտաճառ` Եղիշե Արքեպիսկոպոս Դուրյանի կյանքը և հոգևոր-եկեղցական ժառանգությունը թեմայով:

 

2003թ. հունիսից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամնայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է <<Գարեգին Ա>> Աստավածաբանական-հայագիտական կենտրոնում` որպես գործավար-քարտուղար` համատեղության կարգով զբաղեցնելով նաև Կաթողիկոսական արխիվի քարտուղարի պարտականությունները:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ 2003թ. դեկտեմբերի 5-ից նշանակվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցի վերակացու:

 

2004թ. ապրիլի 27-ին ամուսնացել է, որից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամնայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան գործավար-քարտուղար:

 

2005թ. փետրվարի 3-ին Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի` ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամնայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ 2005 թ. նոյեմբերի 10-ից նշանակվել է Արագածոտնի Թեմում` ծառայության կոչվելով Սաղմոսավանքի հովվության հոգևոր հովիվ` համատեղությամբ զբաղեցնելով նաև Թեմի Դիվանապետի պարտականությունները: