Տեր Ղևոնդ քահանա Գափոյան


 Տեր ղևոնդ Տ. Ղևոնդ քահանա  ( Արարատ ) Գափոյանը, ծնվել է 1973թ-ի ապրիլի 14-ին Արարատի մարզի Ավշար գյուղում։

1979-1990թթ. սովորել և ավարտել է Ավշարի միջնակարգ դպրոցը։

1986-1990թթ. սովորել և ավարտել է Արարատի երաժշտական արվեստի դպրոցը։

1990-1997թթ. սովորել և ավարտել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հոգևոր Ճեմարանը։

1995թ-ի դեկտեմբերի 25-ին Սբ. Ստեփանոս նախավկայի հիշատակի օրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ստացել է սարկավագի աստիճան։

1997-1999թթ. աշխատել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ՔԴԿ-ում, որպես տնտեսական բաժնի պատասխանատու և Քրիստոնյա Հայաստան թերթում` որպես լրագրող։

1999-2001թթ. ծառաել է ՀՀ ՊՆ Արմավիրի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 60925 Մոտոհրաձգային ՈՒսումնական Բրիգադում` որպես հոգևոր սպասավոր։

1999թ-ին պաշտպանել է <<Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միաբանական գերեզմանատան արձանագրությունների վերծանությունը>> թեմայով  ավարտաճառը՝ ստանալով քաջալավ գնահատական։

2000թ-ի փետրվարի 29-ին Ամենայն Հայոց Տ. Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի թույլտվությամբ՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի օծվել է քահանա։

1999թ-ից ազգային բանակում ծառայության հետ համատեղ ծառայության է անցել Արագածոտնի թեմ, ուր ծառայում  է  մինչ օրս։

1999-2004թթ. եղել է Արագածոտնի թեմի ՔԴՔԿ-ի վարիչ-տնօրեն։

2001-2005թթ. նշանակվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ։

2004-2006թթ. համատեղությամբ նշանակվել է Աշտարակի Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ։

2006-2011թթ. նշանակվել է Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ։

2011թ-ից նշանակվել է Աշտարակի Սբ. Մարիանե եկեղեցում, որպես ծիսակատար քահանա և համատեղության կարգով Թալինի տարածաշրջանի սասունցիաբնակ 13 համայքների հոգևոր հովիվ։

2013թ-ից փոխարինել է Կարմրավոր Սբ. Աստվածածնի եկեղեցու հոգևոր հովվին։

2015թ-ից նշանակվել է Կարմրավոր Սբ. Աստվածածին եկեղեցու և Նոր ºդեսիայի հւգևոր հովվության հովիվ։

2015 թ-ի փետրվարի 10-ին Ղևոնդյայց քահանայից տոնի օրը Ամենայն Հայոց Հայրապետ Տ. Տ. Գարեգին երկրորդի կողմից ստացել է Ծաղկյա փիլոն կրելու իրավունք։

Ունի երկու զավակ։