Տարիների դադարից հետո կրկին անուշաբույր խունկը պատեց եկեղեցին…


 

received_217507405783497 received_287637988498996 received_2030236237027433 received_2030236237027433 received_318073922279530 received_310649909484847 received_460022894504486 received_460022894504486

Օգոստոսի 25֊ին Ապարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը, մի խումբ ուխտավորների հետ այցելեց Զովունիի Սուրբ Պողոս֊Պետրոս եկեղեցի, ուր տարիներ շարունակ չէր լսվել Սուրբ Պատարագի ղողանջները,այդ օրը լսվեց ՝
մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ,որը կարծես արթնացրեց,ինչպես ասում են ՝տարիներ շարունակ ջրի գերության մեջ մնացած այս հրաշք եկեղեցուն։
Եկեղեցի՛ն, որի միայն պատերն են այժմ կանգուն հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի՝ գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է։
Այս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին՝ բազիլիկ հատակագծով։ 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից՝ պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու՝ երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով։
Այն վերանորգվել է 1896թ.։20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը։
1967 թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհանների բարձրությամբ մնում է ջրի մեջ։ Այդ վիճակով էլ մինչև 2005 թ. շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին։ Միայն 2005 թ-ին եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է։