Վրանային հոգևոր ճամբար


Ավանդույթի համաձայն այս տարի ևս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի Թեմի Առաջնորդի՝ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Ս. Մարիանե եկեղեցու ծխական խորհուրդը երիտասարդաց միության հետ համատեղ կազմակերպեց վրանային հոգևոր ճամբար, որը տեղակայվեց Օձունի Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում: Շուրջ 120 երիտասարդներ և պատանիներ հնարավորություն ունեցան լսելու Աստծու խոսքը: Զրուցեցին ու քննարկեցին բազմաթիվ հետաքրքիր թեմաներ: Ձեռք բերեցին նոր ընկերներ: Այս տարին ևս նշանավորվեց նրանով, որ երկու հոգի մկրտվեցին և դարձան որդեգիրները երկնքի արքայության և անդամը մեր Մայր Ուղղափառ Սուրբ Եկեղեցու: Վստահ ենք, որ նման ծրագրերը, ճամբարներն ու ուխտագնացությունները մեծ սեր ու նոր լիցքեր են հաղորդելու մեր հավատացյալ զավակներին: Տերն օրհնի ամենքիս: Ամեն:Image may contain: sky, outdoor and nature