Վերափոխման տոնն Աշտարակի Սուրբ Մարիանե Եկեղեցում


20160814_125330

Օգոստոսի 14-ին Աշտարակի Սբ. Մարիանե Եկեղեցում մեծ շուքով նշվեց Սբ. Աստվածածնի վերափոխման սուրբ տոնը: Մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագից հետո քահանաներն ու դպիրները շարականների երգակցությամբ թափորով դուրս եկան Եկեղեցու բակ, ուր նախօրոք պատրաստված ամպհովանու տակ կատարվեց խաղողի օրհնության կարգ: Օրհնությունից հետո խաղողը բաժանվեց Եկեղեցում հավաքված ժողովրդին:

20160814_130721