Սուրբ և Անմահ Պատարագ Չքնաղ գյուղի Սուրբ Ստեփաննոս Եկեղեցում


Հունիսի 19-ին ի խորհուրդ Ապարանի տարածաշրջանի Չքնաղ գյուղի Սբ. Ստեփաննոս Եկեղեցու Օծման ԺԲ. ամյակի մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղ էր բերվել Սբ. Ստեփաննոս Նախավկայի Մասունքն` ի խոնարհումն և հերկրպագություն հավատավոր հայորդիների:image-0.02.01.5f3888456efe7b39edf19ffe8bbe92e626546dd8444e400f5a9ad7524f8f3527-V[1]
Պատարագին ներկա էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տեր Կոմիտաս վրդ. Հովնանյանը, Ապարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մուշե քհն. Վահանյանը, Եկեղեցու բարերար Աղվան Հովսեփյանը և հավատավոր ժողովուրդ: Պատարագիչն էր Տեր Հրաչյա քհն. Գյոզալյանը:IMG_20160619_122449
Հավարտ Սբ. Պատարագի Արագածոտնի թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի հանդիսապետությամբ Եկեղեցու բարերարների ծնողների շիրիմների մոտ կատարվեց Հոգեհանգստյան կարգ:
Հոգեհանգստյան արարողությունից հետո ներկաները մասնակցեցին Ապարանի մշակույթի տան և Արվեստի դպրոցի սաների կողմից պատրաստված միջոցառմանը:
IMG_20160619_115339
IMG_20160619_121401