Սուրբ Սաղմոսավանքի նոր զանգերը


 

Զանգերի ղողանջն այսուհետ կտարածվի ոչ միայն Արագածոտնի թեմի Սաղմոսավան գյուղում, այլև գեղատեսիլ կիրճի ողջ երկայնքով, որտեղ 4-րդ դարում ճգնարան է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Դժվար է ասել, թե երբ է անհետացել 800 տարեկան Սաղմոսավանքի զանգը: Այսօր վանքում նոր զանգեր են տեղադրվել: