«Սուրբ Մարիանե» երիտասարդաց միություն. Ուխտագնացություն


Հոկտեմբերի 6-ին «Սուրբ Մարիանե»received_287111722129475 received_313829992741231 received_694587710914438 received_286264915323844 received_2228319044111117 երիտասարդաց միությունը և եկեղեցու շուրջ համախմբված երիտասարդներն ու պատանիները (76 հոգի), Խաչիկ դպիր Վարդանյանի գլխավորությամբ ուխտագնացություն կազմակերպեցին դեպի Սևանավանք, Գոշավանք, Հաղարծինի վանական համալիր և Դիլիջան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Բոլոր եկեղեցիներում ու մատուռներում ուխտավորները մասնակցեցին ժամերգություններին և աղոթք վերառաքեցին առ Աստված:
Կեսօրից հետո Երիտասարդաց միություն անդամները ճեշեցին Հաղարծինի վանքի սեղանատանը, որից հետո Խաչիկ դպիրը կարդաց Պողոս Առաքյալի սիրո մասին օրհներգը և ներկաների հետ զրուցեց Սիրո մասին:
Տերն առատ օրհնի ամենքին, ավելացնի շնորհները և անսասան պահի Իր Սուրբ եկեղեցին: Ամեն: