Սույն թվականի նոյեմբերի 28-ին Դաշտադեմ համայնքի Գագիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս


FB_IMG_1543513752619 FB_IMG_1543513761346 FB_IMG_1543513769332 FB_IMG_1543513771445Սույն թվականի նոյեմբերի 28-ին Դաշտադեմ համայնքի Գագիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս նվիրված հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն և նրա ժառանգությանը (ուսուցչուհի Արեգնազ Հովսեփյան): Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեն Տիկին Ռ. Հակոբյանը, ուսուցիչներ և Արժ. Տեր Հայկ քահանա Սահակյանը: Բաց դասի ավարտին՝ Տեր Հայրն իր խոսքում անդրադարձ կատարեց Ս. Գրիգոր Նարեկացու և «Մատյան ողբերգության» ստեղծագործության մասին՝ նշելով, որ 2015թ․ Սուրբ Գրիգորին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից շնորհվել է «Համընդհանուր եկեղեցու» դոկտորի կոչում։
Դասն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով: