Սույն թվականի մայիսի 27-ին Ապարան քաղաքում մեկնարկեց Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները:


Ուղիղ 100 տարի առաջ թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երեւան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը եւ նրան կտրել Երեւանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հազար մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան:
Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ եւ ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված եւ մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արեւմուտք:
Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաեւ եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երեւան եւ Արարատյան դաշտ:
Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:Image may contain: 5 people, including Ter Hayk Qahana Sahakyan and Սուրբ Մեսրոպ Մաշտոց Եկեղեցի, people standing and outdoorImage may contain: one or more people, crowd and outdoorImage may contain: 1 person, crowd, sky, tree, grass and outdoorImage may contain: 6 people, crowd, wedding and outdoorImage may contain: 4 people, including Ter Hayk Qahana Sahakyan, people smiling, people standing and outdoorImage may contain: 6 people, including Ter Hayk Qahana Sahakyan and Սուրբ Մեսրոպ Մաշտոց Եկեղեցի, people smiling, people standingImage may contain: 6 people, including Ter Hayk Qahana Sahakyan, people standingImage may contain: one or more people, people standing and outdoor