ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1` ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ


Image may contain: 2 people, including Ter Hayk Qahana Sahakyan, people standing, sky and outdoorImage may contain: 4 people, people standing, sky, shoes and outdoorImage may contain: 6 people, people standing, sky, cloud and outdoorImage may contain: 7 people, people standing, sky, cloud and outdoorImage may contain: 7 people, including Ter Hayk Qahana Sahakyan, crowd and outdoor

Այսօր գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ տոնական էր նաև Թաթուլ համայնքի միջնակարգ դպրոցը:
Դպրոցի բակում՝ միջոցառումն ավարտվելուց հետո, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվն այցելեց Թաթուլ համայնքում հանգչող Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի, ինչպես նաև Արցախյան ազատամարտի մասնակիցներ Արթուր Բաղդասարյանի և Սամվել Կարապետյանի գերեզմաններին` ծաղիկներ խոնարհելով հերոս զավակների շիրիմներին: Հուշարձանի մոտ, իր օրհնությունը ներկաներին բերեց Արժ. Տեր Հայկ քահանա Սահակյանը՝ օրհնելով աշակերտներին, որ Աստծո լուսավորությունը, իմաստությունը և կարողությունը միշտ առաջնորդի իրենց: Ապա միասին այցելեցին Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան, որտեղ սպասում էին 1-ին դասարանցիները (4 հոգի): Բակում կատարվեց օրհնության կարգ և վերջիններիս բաժանվեց առաջին գիրքը՝Այբբենարանը: