Սբ. ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱ ԵԿԵՂԵՑԻ


 

Կոշ գյուղի հյուսիս-արևելյան  ձորալանջին կանգուն է Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցին (VIIդ), կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից: Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է, արևելքից՝ կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով: Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որի  հարավային կողմն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ:

Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին  իրականացված է տրոմատիկ միջոցով: Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք: Ինտերիերը որմնազարդ է: Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում: Եկեղեցին մասնակի վերանորոգված է խորհրդայինի տարիների ժամանակ: Եկեղեցուն մոտ պահպանվել է միանավ շինության պատերը, որը հավանաբար եղել է վանքին կից համալիր, վանատուն կամ ձմեռային ճաշարան միաբանների համար:naxavka naxavk naxavkaa