Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի


 

mesrop_mashtotsՕշական գյուղը գտնվում է Արագածոտնի Մարզում, Աշտարակ քաղաքից 5-կմ հարավ արևմուտք: Օշականի պատմությունը սկիզբ է առնում դեռ նախաքրիստոնեական ժամանակներից և ձգվում մինչև մեր օրերը: Օշական գյուղը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով, նախաքրիստոնեական ամրոցներով, դամբարանադաշտերով և Քրիստոնոական սրբավայրերով: Օշական գյուղւմ է թաղված Առաջին ուսուչապետ` Մեսրոպ Մաշտոցը, որի հենց շիրմի վրա էլ դեռ 5-րդ դարում Վահան Ամատունի Մեծն իշխանը կառուցել է եռանավ բազիլիկ տաճար: Հետագայում կառուցված տաճարը խոնարհվել է և 1640-ական թվականներին Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի ժամանակաշրջանում վերակառուցվել է եկեղեցին: իսկ ավելի ուշ 1873-79թթ. Գևորգ Դ Կոստանդնապոլսեցի կաթողիկոսի ժամանակաշրջանում վերակառուցվել է այսօրվա կանգուն միանավ բազիլիկ եկեղեցին, որի հենց հիմքի խորանում էլ գտնվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի դամբարանը: 1963-65թթ.Վազգեն Ա Կաթողիկոսի Ժամանակաշրջանում որմնապատկերներով է զարդարվել Սրբավայրը, Հովհաննես Հավհանիսյանի և Հենրիկ Մամյանի կողմից: 1989-95թթ, Հայաստանի Հանրապետության անկախացման տարիներին, ձևավորվում է Այսօրվա Արագածոտնի Թեմը:

Նորակառույց Թեմի Առաջին Առաջնորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ժամանակաշրջանում Արագածոտնի Թեմի ձևավորումն ու բարեկարգման աշխատանքներ են տեղի ունենում: Եկեղեցուն կից միջնակարգ դպրոցը վերանորոգվում է և դառնում Սուրբ Մեսրոպ Մաշտոց Սուրբ Սահակ Պարթև դպրատուն: Իսկ ուսուցիչների կացարանը գնվում է և վերակառուցվում իբրև Արագածոտնի Թեմի Առաջնորդարան: 1999-2002 թթ. Վազգեն վարդապետ Միրզախանյանի փոխառաջնորդության տարիներին, բարկարգվել է օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու շրջակայքը. Թեմի մի շարք եկեղեցիներ բարեկարգվել են և կոչվել ծառայության: 2002-2003-2007-2009 թվականներին Արագածոտնի Թեմ նշանակված Տ. Բագրատ վարդապետ Գալստանյանի, Տ. Թորգոմ Վարդապետ Տոնիկյանի և Տ. Գրիգոր աբեղա Խաճատրյանի առաջնորդության տարիներին նույնպես Արագածոտնի թեմը բեղուն վիճակներում գտնվեց և մի շարք վերանորոգչական ու կազմակերպչական գործնթացներ տեղի ունեցավ: 2009թ. մինչ օրս Թեմի Առաջնորդն է Տ. Մկրտիչ եպիսկոպոս պռոշյանի, որի ժամանակաշրջանում էլ Արագածոտնի Թեմը մի նոր ծաղկուն փուլ թևակոխեց, թե կրթական, շինարարական, բարենորոգչական, սոցյալական, կազմակերպչական հարցերում, ինչպես նաև կյանքի կոչվեցին մի շարք եկեղեցիներ և վանական համալիրների վերականգնողական աշխատանքներ: Սրբազան Հոր անխոնջ աշխատանքի շնորհիվ Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում հնագետ Ֆրինա Բաբայանի կողմից պեղղվեց և բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հիմքերը, որն եկավ ապացուցելու այն փաստը իրական, որ հենց այստեղ է թաղված Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետը: