Սբ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ


Արաուճի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է տվել իշխան Գրիգոր Մամիկոնյանը կնոջ՝ Հեղինեի հետ: Արձանագրության համաձայն, եկեղեցու շինարարությունը սկսվել է 662 թ.-ին, ըստ մատենագրական վկայությունների՝ ավարտվել 666 թ.-ին, օծել է Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին (661-667): Տաճարը ներսից սվաղված է և պատած VIIդ. որմնանկարներով (այժմ՝ խիստ վնասված), որոնք ներկայացնում են Համբարձման տեսարանը: Ավագ խորանի գմբեթարդում, մոտ 7մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար: Խորհրդային տարիների ժամանակ կատարվել է տանիքի վերանորոգության աշխատանքները ինչպես նա. մասնակիվերականգել են եկեղեցու պատերը: Ներկա պահին եկեղեցին զուրկ թմբուկից և գմբեթից:

aruj(հարակից ազատ հողատարածք չունի)