ՍԱՐԿԱՎԱԳԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ


sarkavag
«Սարկավագ» բառը նշանակում է «սպասավոր, ծառա»։ Առաքելական շրջանում սարկավագները սպասարկում էին կարիքավորներին, ինչպես նաև տնօրինում էին քրիստոնեական համայնքի տնտեսական հարցերը։ Նրանց պարտականության մեջ է մտնում սուրբ Սեղանի առջև սպասարկել պատարագիչ հոգևորականին։ Ձեռնադրության ընթացքում եպիսկոպոսը նրան հետևյալ ծիսական արտոնություններով է օժտում․ Պատարագի ընթացքում Ավետարանի ընթերցում, ինչպես նաև խորհրդանոցից սուրբ Խորհուրդը վերաբերելով ընծայում պատարագիչ հոգևորականին։