Ուշիի Սբ. Սարգիս վանք


Ուշի գյուղը գտնվում է Աշտարակի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս: Ընկած է Աշտարակ-Ապարան ավտոմայրուղուց ձախ կողմում:

Գյուղը տղակայված է Արագած լեռնազանգվածի հարավ-արևելյանլանջերին, սարահարթի վրա: Գտնվում է ծովի մակերևույթից 1400 մ բարձրության վրա: Գյուղը հիշատակվում է դեռ վաղ միջնադարից: Ըստ ավանդության Նոյն իր ընտանիքով Մասիսի գագաթից իջնելուց հետո տեսնում է, որ աշխարհը ցամաքում է եւ դրա վերջին ապացույցը երեւացող այս վայրն է լինում, որտեղից էլ անվանվում է Ուշի:

Ուշի գյուղում է գտնվում Սուրբ Սարգիս վանքը, դրա մասին վկայում է Պատմահայր Մ. Խորենացին և Ղեվոնդ Ալիշանը: «Մեսրոպ Մաշտոցը երբ գրերի գյուտից հետո վերադառնում է հայաստան, իր հետ բերելով Սուրբ Սարգսի նշխարհները 5-րդ դարում ամփոփում է Կարբի գյուղից ընկած դեպի հյուսիս, մի քանի մղոն հեռավորության վրա գտնվող մի բլրի վրա և վրան կառուցում վկայարան», այնուհետև Վաչուտյան իշխանները 13-րդ դարում կառուցում են մեծ վանական համալիր:

18-րդ դարասկիզբին վանքն ավերեվել է երկրաշարժից:

1990-ական թվականներին վանական համալիրի տարածքը պեղղվեց հնագիտության իսիտուտի կողմից և վանական համալիրի գլխավոր հատվածները դուրս եկավ հողաշերտի տակից:

Այսօր վանքին կից փոքրիկ բազիլիկ եկեղեցին է կանգուն միայն, իսկ մյուս հատվածները խոնարհված է:

Պահպանված է հնագույն կառույցը բարձունքի վերին մասում տեղադրված միանավ, թաղածածկ, կիսավեր եկեղեցին է, որն ըստ արձանագրության կառուցվել է 1203 թ-ին: Միակ մուտքը արևմուտքից է:Պատերը շարված են սև, մաքուր տաշված տուֆաքարերից:  Հարավից կից է համալիրի երրկրորդ եկեղեցին, որն ունի համեմատաբար ավելի մեծ չափեր: Պահպանվել են միայն պատերի ներքևի մասերը և առանձին մանրամասներ(թմբուկի զարդագոտու և զարդաքանդակներով մշակված քիվի մնացորդները):Երկրորդ եկեղեցուն հարավից կից է քառակուսի գավիթը: Ամբողջովին խաթարված է ծածկը, պահպանվել են արևելյան, արևմտյան և հարավային պատերի առանձին հատվածները: Ուժեղ ելուստ ունեցող որմնամույթերի առկայությունը, լայնաթռիչք կամարաքարերի մնացորդները վկայում են, որ գավիթի ծածկը իրականացված է եղել փոխհատվող կամարներով: Պահպանվել ենարևմտյան մուտքը,արևելյան պատի լայն, զույգ լուսամուտները: Վանքը շրջափակող ուղղանկյուն եզրաձև ունեցող պարիսպները կառուցվել են 1654 թ-ին՝ Ոսկան վարդապետի կողմից, պատերը բազալտից են՝ ուժեղացած կիսաշրջանաձև և ուղղանկյուն բուրգերով:

 

 

640px-Ushi_Monastery_Portal

 

 

 

IMG_1590

IMG_1608

IMG_1610

IMG_1628