Ուխտագնացություն Բյուրականի Սբ. Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի և Տեղերի Սբ. Աստվածածին Վանք


13405464_1045790962181856_2003410268_oՀունիսի 9-ին Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնը կազմակերպել էր ուխտագնացություն դեպի Բյուրականի Սբ. Հովհաննես Մկրտիչ Եկեղեցի և Տեղերի Սբ. Աստվածածին Վանք`«Ճանաչենք Եկեղեցիները» դասընթացի շրջանակներում: Ուխտագնացությանը մասնակցում էին սոցիալական կենտրոնի նկարչական խմբակի սաները` կենտրոնի հոգևոր պատասխանատու Տեր Փառեն քհն. Առաքելյանի, պատասխանատու Կարինե Գրիգորյանի, ծնողների, սոց աշխատողի և ուսուցիչների ուղեկցությամբ:

636011613866932691

Տեր Փառեն քհն. Առաքելյանը և նկարչական խմբակի սաները

Ուխտավորներն սկզբում այցելեցին Բյուրականի Սբ. Հովհաննես Մկրտիչ Եկեղեցին: Կատարվեց ժամերգություն, ինչի ընթացքում սաները երգեցին Պատարագից մի հատված, որ սովորել էին իրենց դասի շրանակում: Միասնական աղոթքից հետո ուխտավոր երեխաներն Եկեղեցու բակում սկսեցին կիրառել իրենց լուսանկարչական հմտությունները` տարբեր կողմերից Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին լուսանկարելով:

Բյուրականից ուխտավորները շարժվեցին դեպի Տեղերի Սբ. Աստվածածին Վանք: Այստեղ ևս երեխաները միասնական աղոթքի ժամանակ Պատարագից հատված կատարեցին: Ժամերգությունից հետո երեխաներն Եկեղեցու բակում սկսեցին իրենց նկարչության դասը, ինչի ընթացքում արդեն մատիտով թղթին հանձնեցին Տեղերի Սբ. Աստվածածին Եկեղեցին՝ իրենց պատկերմամբ: Այս ամենից ոգևորվելով` նկարչության դասին միացան բոլորը` փորձելով բացահայտել իրենց տաղանդը:13446203_1045790812181871_1645451570_o

Ուխտագնացությունն առանձնահատուկ էր․ այդ օրը սոցիալական կենտրոնի սաները բացի աղոթքից և եկեղեցիները ճանաչելուց` տարբեր դասերի մասնակիցը դարձան ՝ երգի, լուսանկարչության, գեղանկարչության և հոգևոր:636011613084034131

Վերջում «սիրո ճաշից» և աղոթքից հետո ուխտավորները վերադարձան` իրենց հիշողություններին ավելացնելով ևս մեկ գեղեցիկ էջ:

13446086_1045790895515196_1123419067_o