Շենավանի կիրակնօրյա դպրոց


Շենավանի միջնակարգ դպրոցում արդեն 4տարի  գործում է կիրակնoրյա դպրոց:

Մասնակցումեն 10,11 և 12-րդ դասարանների աշակերտները շաբաթական մեկ ժամով։ Դասավանդվել է Աստվածաշունչ մատյան՝ Հին և Նոր Կտակարաններ, եկեղեցական տոներ, խորհուրդներ, աղոթքներ, շարականներ։

Դասերի ընթացքում անցկագվել են ֆիլմերի դիտումներ, միջոցառումներ և տարեվերջյան ուխտագնացություններ։

Այս տարի երեխաների խնդրանքով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Էջմիածնի բոլոր եկեղեցիները՝ Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե, Սբ. Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին։ Աշկերտները տեղեկատվություն ստացան եկեղեցիների պատմությունների մասին։

Երեխաների համար այդ հոգևոր և պատմական իրադարձություններով լի օրը ավարտվեց Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում։

ՍոնյաԴավթյան

Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի

Ապարանի հովվություն