ՇԱՐԱԿԱՆ ՏՐԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ


Image_5713ՇԱՐԱԿԱՆ ՏՐԴԱՏ ԹԱԳԱՎՈՐԻ
Մնկ ԴՁ
Որ բնությունից ավելի բարձր
Հրաշագործեցիր, Որդի Աստըծու,
Հայաստանի թագավորին`
Քո բարկության գավազանով
Հիմարությունը իմաստի վերածելով,
Որի համար եկեղեցու մանուկները
Սրա հիշատակին օրհնում են քեզ, Տեր:

Բաբելացոց բըռռնավորին համանման`
Անասունի կերպարանքի փոխարկեցիր,
Որ նըվաճել էր անբնական բըռնությամբ
Տըրդատ մեծ արքային,
Որի համար եկեղեցու մանուկները
Սրա հիշատակին օրհնում են քեզ, Տեր:

Որ սուրբ Գրիգորի մաղթանքների շնորհիվ
Դարձրիր մարդկային կերպարանքի`
Անասնական բնությունից
Վերստեղծելով Տըրդատ Մեծ արքային,
Որի համար եկեղեցու մանուկները
Սրա հիշատակին օրհնում են քեզ, Տեր: