Ն. U. O. S. S. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄԻ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՌԻԹՈՎ


DSC_0537

Լուսո խորան Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Արագածոտնի Թեմի պաշտոնական կայքի ստեղծման առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանին, հոգևոր դասին և հավատավոր Մեր զավակներին:

Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ մեր Սուրբ Եկեղեցու առաքելության մեջ այսօր գործածվում են նաև տեխնոլոգիական նոր միջոցները, որոնք նպաստում են Քրիստոսի Ավետարանի պատգամների տարածմանը, քարոզչությանը, հոգևոր- եկեղեցական անդաստանում իրականացվող գործունեության մասին տեղեկատվության մատուցմանը: Հավատացյալ հայորդիները Արագածոտնի Թեմի համացանցային կայքի միջոցով հնարավորություն կունենան առավել արդյունավետ կերպով ծանոթանալու թեմի պատմությանը, ներկային, սրբավայրերին, թեմապատկան կառույցների, հովվական և հոգևոր-մշակութային գործունեությանը: Մեր գնահատանքն ենք բերում կայքի ստեղծման գործում ջանքեր ներդրած բոլոր անձանց և աղոթքով առ Աստված հայցում Բարձրյալի խնամքն ու զորակցությունը:

Թո՛ղ Տիրոջ օրհնության ներքո կայքի գործունեությունը բարի, եկեղեցաշեն բազում արդյունքներ բերի Արագածոտնի թեմի կյանքում՝ ի բարօրություն հավատավոր մեր ժողովրդի:

16 օգոստոս, 2016թ.