Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ հուլիսի 2-ից 20-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում անցկացվում է քահանաների վերապատրաստման ամենամսյա երրորդ դասընթացը


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ հուլիսի 2-ից 20-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում անցկացվում է քահանաների վերապատրաստման ամենամսյա երրորդ դասընթացը, որին մասնակցում են թվով 19 քահանաներ` Արարատյան Հայրապետական թեմից, Շիրակի թեմից, Գուգարաց թեմից, Արմավիրի թեմից, Սյունյաց թեմից, Արագածոտնի թեմից, Կոտայքի թեմից, Տավուշի թեմից, Վիրահայոց թեմից, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից, Հարավային Ռուսաստանի հայոց թեմից, Ֆրանսիայի հայոց թեմից, Բուլղարիայի հայոց թեմից, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդի Հայրապետական պատվիրակությունից, Իրաքի հայոց թեմից, Բանակի Հոգևոր Առաջնորդությունից:
Այս օրերին կազմակերպվել է ուխտագնացություն Մաքրավանք, Կեչառիսի վանական համալիր, Դդմաշենի Սուրբ Թադեոս եկեղեցի:
Հընթացս դասընթացների քահանա հայրերը հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:Image may contain: 1 personImage may contain: 1 person, sitting and indoorImage may contain: one or more people, people sitting and indoorImage may contain: 21 people, people standingImage may contain: 11 people, people smiling, people standing, sky and outdoorImage may contain: 4 people, people sitting and indoorImage may contain: 4 people, people smiling, people standing, outdoor and nature