Միջինք


Միջինքի ամենավառ և մինչ օրս պահպանված խորհրդանիշը գաթան է: Այն անվանել են գաթա, բաղարջ, տապլա, միջինք, միջունք, պրտոն, տարի, մաջինք կամ մեջինք, միչինք և այլն: Միջինքի կերակրացանկի մաս են կազմել նաև տարբեր հացերը, հատիկավոր ուտեստները, որոնք նույպես խորհրդանշել են առատություն և բարեկեցություն: Բոլորն էլ ունեցել են պասուց բաղադրություն:
Միջինքի գաթան պատրաստել են ձեթով, ալյուրով, շաքարավազով, մեղրով և զարդարել ընկույզով ու չամիչով: Այն հիմնականում եղել է կլոր: Որոշ բնակավայրերում Միջինքի բաղարջը թխել են լիճքի ջրով: Գաթան հիմնականում թխել են հասակավոր կանայք, տանտիկինները, իսկ կտրել է տան մեծը՝ ադեն կամ ափոն (տատը կամ պապը): Այս շատ սպասված արարողությունը տարբեր վայրերում կատարվել է չորեքշաբթից մինչև կիրակի՝ որևէ օր:28577639_1716739551698154_4217236142855476090_n