Միության մասին


Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու երիտասարդաց միությունը (այսուհետ` Միություն) ստեղծվել է 2012թ.-ին: Եկեղեցու շուրջ համախմբված սկզբում մոտ 10 երիտասարդներով` նախանձախնդրություն ցուցաբերելով տարածել Քրիստոսի խոսքը իրենց հասակակիցների միջավայրում, որոշեցին հիմնադրել մի կառույց, որը կապված կլինի եկեղեցու հետ և միևնույն ժամանակ կունենա իր ուրույն առաքելությունը: Շատ կարճ ժամանակում Միությունը մեծացավ և կազմավորվեց: Առաջին բաց ժողովին 35 անդամների մասնակցությամբ ընտրվեցին Միության ատենապետ Ալմաստ Մուրադյանը, ատենադպիր Սևադա Պետրոսյանը, գանձապահ Քնարիկ Մարտիրոսյանը, հոգևոր ծրագրերի պատասխանատու Խաչիկ դպիր Վարդանյանը: Ձևավորվեցին սոցիալական, աշխատանքային, մշակութային, հերթապահության խմբերը` իրենց պատասխանատանուներով, որից էլ ձևավորվեց Միության խորհուրդը: Այսուհետ բոլոր որոշումները կայացվում էին խորհրդի կողմից: Միությունը իր ծրագրերը կազմակերպում էր Սուրբ Մարիանե եկեղեցու հոգևոր հովիվի Տեր Մկրտիչ քահանա Երանյանի օրհնությամբ և աջակցությամբ:
2015թ.-ի վերընտրությունների արդյունքում ատենադպիր նշանակվել է Լուսինե Հարությունյանը: 2016թ.-ից Միության հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Փառեն քահանա Առաքելյանը:
Միության հիմնական նպատակներից են`երիտասարդների հոգևոր դաստիարակությունը, նրանց մեջ Հայ Առաքելական եկեղեցու արժեքների ամրապնդումը, ազգային արժեքների պահպանումը, սոցիալական խնդիրների լուծումը: Այդ նպատակով Միությունը կազմակերպում է բազմաթիվ ծրագրեր` հոգևոր-մշակութային ճամբար, Սուրբ Գրքի սերտողություններ, գրական երեկոներ, սպորտային ծրագրեր, ուխտագնացություններ և այլն: Այս պահին Միության մշտական անդամների թիվը կազմում է 47 հոգի, որոնք մշտապես մասնակցում են թե Եկեղեցու կյանքում, թե հոգևոր միջոցառումներին, թե իրենց ներդրումը ունեն Աշտարակի սոցիալական կյանքում:
Ներկայումս Սուրբ Մարիանե եկեղեցու երիտասարդաց միությունը ղեկավարվում է.
Ատենապետ` Ալմաստ Մուրադյան
Ատենադպիր`  Լուսինե Հարությունյան
Գանձապետ` Քնարիկ Մարտիրոսյան
Հոգևոր ծրագրերի պատասխանատու ` Խաչիկ դպիր Վարդանյան
Հոգևոր հովիվ`  Տեր Փառեն քահանա Առաքելյան: