Մայր Աթոռում տեղի ունեցավ եպիսկոպոսների ժողով


Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմերի առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով:
Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց հունիսի 10-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հընթացս Սուրբ Պատարագի տեղի ունեցած միջադեպին:
Հիշյալ հարցի վերաբերյալ արձանագրվեց. «Մեր ցավն ու վրդովմունքն ենք արտահայտում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մի խումբ անձանց կողմից իրականացրած անընդունելի գործողությունների համար, որոնք խստորեն դատապարտելի են` անկախ շարժառիթներից: Արդարացում չունի որևէ քայլ, որը խաթարում է հոգևոր միջավայրի աղոթական անդորրը և վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները»:
Ժողովը նաև որոշեց շարունակել բոլոր միջոցները գործադրել՝ հնարավորություն ընձեռելու նախաձեռնության անդամներին վերադառնալ կանոնական դաշտ:Image may contain: sky, grass, tree, cloud, plant, outdoor and nature