Մայիսը հայ ժողովրդի համար նշանավորվում է հաղթանակների քանակով և նշանակությամբ


Image may contain: one or more people, people standing and outdoorImage may contain: 7 people, including Ter Hayk Qahana Sahakyan, people standing and outdoorImage may contain: 1 person, standing, sky and outdoorImage may contain: 9 people, people smiling, people standing, sky, tree and outdoorImage may contain: 3 people, people smiling, people standing and outdoorImage may contain: 8 people, sky, outdoor and natureImage may contain: 2 people, sky, cloud, flower, plant, outdoor and natureImage may contain: 9 people, people smiling, cloud, sky, crowd, outdoor and natureImage may contain: 2 people, plant, tree, grass, cloud, sky, outdoor, nature and textՄայիսը հայ ժողովրդի համար նշանավորվում է հաղթանակների քանակով և նշանակությամբ: Այսօր` մայիսի 9-ին, լրացավ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 73-րդ, Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձը: Այսօր նաև նշվում է Ղարաբաղի պաշտպանության բանակի հիմնադրման օրը:
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Թալին համայնքի Զոհվածների հուշարձան էին շտապում պատերազմի մասնակից վետերանների ազգականներ , Արցախյան գոյամարտի մասնակիցներ ու հասարակ քաղաքացիներ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Թալինի քաղապետարանն իր աշխատակազմով, Թալինի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ Արժ. Տ. Հայկ քահանա Սահակյանը, Արցախյան պատերազմի մասնակիցներ նախ ծաղկեպսակ դրեցին համայնքում գտնվող Հայրենական պատերազմի հիշատակն հավերժացնող հուշարձանի մոտ, ուր նաև Տեր Հայրը հոգեհանգստյան պաշտոն կատարեց, ապա ներկաները շարժվեցին Թալինի քաղաքային գերեզմանատուն՝ խոնարհվելու Արցախյան հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ուր ևս կատարվեղ հոգեհանգստյան պաշտոն: