Հունիսի մեկը Սուրբ Մարիանե եկեղեցում


«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի»: Մատթեոս 18:3

Արդեն 5 տարի է, ինչ hունիսի 1-ին Սբ. Մարիանե եկեղեցու բակը մանուկների համար դառնում է մի յուրօրինակ օրհնված վայր, որտեղ նրանք կարող են ազատօրեն անել այն, ինչը չեն կարող տարվա մյուս օրերին` խաղ, երգեցողություն, կավճանկարչություն:
Հունիսի 1-ի Միջոցառումը կազմակերպվել էր Ս. Մարիանե եկեղեցու երիտասարդաց միության (այսուհետ` Միություն) կողմից: Սուրբ Մարիանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանի և Տեր Փառեն քահանա Առաքելյանի կողմից կատարվեց մանուկների օրհնության կարգ` պատվիրելով երեխաներին և ծնողներին իրենց կյանքը կառուցել Աստվածային պատվիրանների համեմատ, կարևորելով քրիստոնեական արժեքները թե ՛ մանուկների, և թե ՛ մեր ողջ ազգի զարգացման համար:
Միության անդամները մանուկների համար նախապատրաստել էին հետաքրքիր զարգացնող խաղեր, ինչպես նաև մրցույթներ` անակնկալներով և նվերներով: Կավճանկարչության ժամանակ քարե տարածքը վերածվեց մի մեծ գունավոր կտավի: Այն իր մեջ նաև յուրահատուկ խորհուրդ էր պարունակում, քանզի գունազարդելուց հետո մանուկները ընթերցեցին այս տարվա միջոցառման աղոթք-խորհրդանիշը, որը դեռ մի քանի օր կարելի է ընթերցել եկեղեցու աստիճանների վրա. «Եվ մեծ Աստված, որ տվել ես ինձ բարի հայր և սիրող մայր, շնորհ արա աղոթք անել, լինել խելոք, պարկեշտ ու հեզ, միշտ սիրել Քեզ»:
Միջոցառումը ավարտվեց հյուրասիրությամբ, ուրախ երգ ու պարով:
Տա Աստված, որ մեր մանուկների աչքերից խինդը և ուրախությունը երբեք չպակասի:

13343064_651488235010290_4055297200128324507_n

13346839_1164585470258537_1756775540626471770_n

13346928_10206295539779383_5281027310990142618_n

13315580_1710345599229240_8820418269976927420_n

13307444_651486158343831_3361617710127500654_n

13315440_1710345375895929_2782302902441600348_n

13315774_1710345909229209_5579238966612270493_n

13315634_10206295544699506_403238356122448022_n

13307444_651488801676900_6420803790551286617_n