Հուլիսի 23-24-ին Սբ. Մարիանե Եկեղեցու հավատացյալները հոգևոր հովիվներ Տեր Մկրտիչ քհն. Երանյանի և Տեր Փառեն քհն. Առաքելյանի առաջնորդությամբ ուխտագնացություն կատարեցին Սյունյաց աշխարհի սրբավայրեր


Հուլիսի 23-24-ին Սբ. Մարիանե Եկեղեցու հավատացյալները հոգևոր հովիվներ Տեր Մկրտիչ քհն. Երանյանի և Տեր Փառեն քհն. Առաքելյանի առաջնորդությամբ ուխտագնացություն կատարեցին Սյունյաց աշխարհի սրբավայրեր: Ուխտավորները եղան Խնձորեսկի Սբ. Հռիփսիմե Եկեղեցում, ուր միասնական աղոթք արեցին՝ Աստծուց խնդրելով անսասանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և քաջառողջություն և երկարատև գահակալություն Ամենայն Հայոց Հայրապետ Տեր Տեր Գարեգին Բ Կաթողիկոսին: Այնուհետև հոգեհանգստյան կարգ կատարեցին Մխիթար Սպարապետի շիրիմի մոտ: Ուխտավորները եղան Տաթևի վանական համալիրում, ուր մասնակցեցին երեկոյան ժամերգության, իսկ առավոտյան մասնակցեցին Սբ. և Անմահ Պատարագին: Պատարագիչն էր Տեր Մկրտիչ քհն. Երանյանը: Ուխտավորները իրենց աղոթքն առ Աստված ուղղեցին նաև Գորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Վայքի Սբ. Տրդատ Եկեղեցիներում: Աստված թող բոլորի ուխտն ի կատար ածի և անսասան պահի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:Image may contain: 22 people, people smiling, people standing, sunglasses and outdoorImage may contain: 2 people, people smiling, people standing and outdoorImage may contain: 1 person, standing and indoorImage may contain: 2 people, people standing, tree, outdoor and natureImage may contain: 1 person, standing, tree, child, outdoor and natureImage may contain: mountain, sky, cloud, outdoor and nature