Հոգևորականների այցելությունները կրթօջախներ


Արագածոտնի թեմի հոգևորականները հաճախակի այցելություններ են կատարում կրթօջախներ` սաներին բացահայտելով Հայ Առաքելական Եկեղեցին և նրա ավանդույթները: Թալին համայնքն ունի մեկ միջնակարգ և մեկ հիմնական դպրոցներ, քոլեջ, Ավագ դպրոց, Երաժշտական դպրոց, Գեղարվեստի դպրոց, սպորտ դպրոց և մշակույթի տուն:
Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվության խնդիրներից մեկն է լրջորեն ուշադրություն դարձնել աշակերտների հոգևոր կրթությանը: Այդ իսկ պատճառով պարբերաբար այցելություններ է կատարվում կրթական հաստատություններ:

Օրինակ 2016թ. փետրվարի 24-ին Թալին քաղաքի Ավագ դպրոցում տնօրեն Հայկ Դիլանյան, Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը հանդիպեցին ավագ դպրոցի աշակերտների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ուսուցիչներ:
Հանդիպման նպատակն էր աշակերտների հետ ճամփորդել Մեծ պահքի շրջանով՝ շեշտը դնելով Մեծ պահքի կիրակիների խորհուրդների վրա:
Առանձնակի անդրադարձ կատարվեց Ավագ շաբաթվա խորհրդին՝ ի մասնավորի Տիրոջ Հրաշափառ Հարությանը
Հանդիպման վերջում ավագ դպրոցի Եկեղեցու պատմության ուսուցչուհին շնորհակալություն հայտնեց Արժ. Տեր Հորը` բանախոսոթյան, աշակերտներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու, ավագ դպրոց այցելություններ կատարելու համար:

Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Հայկ քահանա Սահակյանը հանդիպում է ունեցել նաև Թալինի թիվ 2 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ աշակերտների հետ:

13101380_980316485354951_1078090047_n

13141015_980316508688282_2020639278_n

13140619_980316615354938_378236052_n