ՀՈԳԵՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ


Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ, 2011 թվականից սկսյալ, իրականացնում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որ նպատակ ունի դպրոցներում ծնողական և աշակերտական հանդիպումների ընթացքում քահանաների հետ հանդիպումների միջոցով ուղենշել ընտանեկան հիմնախնդիրների հաղթահարման միջոցները, տարաբնույթ բռնություններից խուսափելու հոգևոր ճանապարհը:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ 13 տարածաշրջանների դպրոցներում՝ յուրաքանչյուրում իրականացնելով մեկական հանդիպում ծնողական լսարանների հետ և երեքական հանդիպում աշակերտական լսարանի հետ: ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուները, անցկացնում են նախատեսված երեք հանդիպումներից առաջինը, երկրորդ հանդիպումը անցկացնում են քահանաները և երրորդը՝ քահանան և ՔԴԿ պատասխանատուն համատեղ:
2011թ.-ից Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի օրհնությամբ Արագածոտնի թեմի Աշտարակի տարածաշրջանում նշյալ ծրագիրն իրականացվում է Արժ. Տեր Մկրտիչ քհն. Երանյանի և ՔԴԿ պատասխանատու Աննա Վարդանյանի համագործակցությամբ: Ընթացիկ՝ 2016թ. ծրագրում առաջին անգամ ընդգրկվել է նաև Արագածոտնի թեմի Թալինի տարածաշրջանը, ուր ծրագիրն իրականացվում է Արժ. Տեր Թադե քհն. Թախմազյանի և ՔԴԿ տեղի պատասխանատու Աղավնի Հովհաննիսյանի կողմից:

13340800_997271706992762_321452366_o

13329698_997271653659434_655963422_n