ՀՈԳԵՎՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ


Աշտարակի տարածաշրջանում մեկնարկեց «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ընդգրկվել էր Աշտարակի Ն.Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցը: Ծրագրին մասնակցում էին 11-րդ դասարանների աշակերտները: Մինչ սեմինարի սկսելը աշակերտները լրացրին հարցաթերթեր՝ ընտանիքում դերերի վերաբերյալ գոյություն ունեցող պատկերացումների մասին: Սեմինարի մուտքն ազդարարվեց Տերունական աղոթքով: Պարապմունքների ընթացքում դասընթացավարները` Արժ. Տ. Մկրտիչ քհն. Երանյանը և ՔԴԿ պատասխանատու Աննա Վարդանյանը, աշակերտներին ներկայացրեցին կարծրատիպերի, արարք և պատասխանատվություն, ինչպես նաև ընտանեկան ներդաշնակ հարաբերությունների մասին բանախոսություններ: Կատարվեցին վարժություններ, աշակերտները բաժանվեցին խմբերի և սկսեցին աշխատել առաջադրված հարցերի շուրջ և անշուշտ՝ քննարկումներ եղավ ներկայացված թեմաներով: Շատ հետաքրքիր, ուսուցողական և արդյունավետ դաս եղավ աշակերտների համար:
«Հոգեւոր աջակցություն ընտանիքին» ծրագրի վերջին հանդիպումանը հրավիրված էին մասնակցելու դպրոցի ծնողական լսարանի անդամները: Տեր Մկրտիչ քահան Երանյանը խոսեց «Ընտանեկան ներդաշնակ հարաբերություններ» թեմայով` կարծրատիպերի, ընտանիքների քայքայման, առկա խնդիրների ու բացերի մասին՝ օրինակներ բերելով Աստվածաշնչից, կյանքից ու առօրյայից: Այնուհետև պատասխանեց ներկաներին հուզող հարցերին: Սեմինարի վերջում նրա ուղերձը ծնողներին մի յուրահատուկ կոչ-պատգամ էր, որը, կարծում եմ, շատերին խորհելու, մտորելու տեղիք տվեց: Դպրոցի տնօրեն Մ.Սուքիասյանը շնորհակալություն հայտնելով՝ կարևորեց նմանատիպ հանդիպումները, որոնք մարդուն հնարավորություն են տալիս վերանայել իր քայլերը և ճիշտ ուղով ընթանալ: Աշակերտական և ծնողական լսարանների հանդիպումները ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:

13383918_997271976992735_1505956526_o

13351227_997272196992713_12495173_o

13351068_997272126992720_598347579_o