ՀՄՈՒՏ ՁԵՌՔԵՐ


վարսահարդարումԱրագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնում 2015թ. հուլիս ամսից UMCOR ARMENIA կազմակերպության հովանավորությամբ իրականցվեց «Հմուտ ձեռքեր» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում թվով 15 կանայք ստացան վարսահարդարի և մատնահարդարի  մասնագիտացում:

Ծրագրի նպատակն էր` 15 խոցելի ընտանիքի կանանց տրամադրել մասնագիտական կրթություն, ինչն էլ հնարավորություն կտար նրանց բարելավել իրենց ընտանիքների տնտեսական վիճակը:

Ծրագրի մասնակից կանայք չունեին կրթություն և մասնագիտություն, նրանցից շատերը գործազուրկ են, ապրում են վարձակալությամբ և մենակ են խնամում երեխաներին:

Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան մասնագիտական որակավորման վկայականներ, ինչպես նաև իրենց գործունեության համար առաջնային անհրաժեշտության պարագաներ: Այդ ամենը կօգնի նրանց գտնել աշխատանք կամ էլ զբաղվել տնագործությամբ:

Վկայականները ստանալու հենց հաջորդ օրը 12 կանայք իրենց իսկ նախաձեռնությամբ այցելեցին Երևանի 4-րդ Գյուղի տարեցների տուն-ինտերնատ, իրականացնելու բարեգործական ակցիա: Կանայք շրջեցին տուն-ինտերնատում և տարեցներին տեղեկացրեցին իրենց այցելության նպատակի մասին և քիչ հետո արդեն գոյացել էր հսկայական հերթ: Որոշ կանայք ստիպված եղան աշխատել տուն-ինտերնատի միջանցքներում: Այն տարեցները, որոնք ի վիճակի չէին սենյակներից դուրս գալու, սպասարկվեցին իրենց սենյակներում:

Վարսհահարդարները հարդարեցին շուրջ 30 տարեց կանանց, ներկեցին նրանց վարսերը, ցանկության դեպքում արվեցին տարբեր կտրվածքներ, սանրվածքներ: Իսկ մատնահարդարները  խնամեցին տարեց կանանց ձեռքերը, մշակեցին մատները:

Վարսահարդարների ծառայություններից օգտվեցին նաև տարեց տղամարդիկ:

Շփումը շատ ջերմ եր, բաժանումը` տխուր: Սակայն բոլոր կանայք ցանկություն հայտնեցին կրկին վերադառնալ տուն-ինտերնատ նոր հանդիպումների համար: Այժմ նրանք անհամբեր սպասում են հաջորդ հանդիպմանը, որը նախատեսվում է իրականացնել մոտակա ամիսների ընթացքում:

Безымянный

Безымянный2

Безымянный3

Безымянный4

Безымянный12