Հայ Եկեղեցու պատմության ուսուցիչների վերապատրաստում


SAM_9247

2002 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` ի դեմս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի, և ՀՀ կառավարության` ի դեմս վարչապետ հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի, միջև կնքվեց համաձայնագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ներդնելու վերաբերյալ։ Սույն համաձայնագիրն ամրապնդվեց 2005 թ. Վեհափառ Հայրապետի և ՀՀ ԿԳՆ նախարարի միջև կնքված համաձայնագրով` կարգավորելով յուրաքանչյուր կողմին վերապահված աշխատանքները ՀԵՊ առարկայի առնչությամբ։ Առարկան 2005 թվականից ընգրկված է հանրակրթական դպրոցների պետական ուսումնական պլանի առարկայացանկում։ SAM_9250

2005-2006 ուստարվանից սկսյալ` ՔԴԿ-ն ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համատեղ իրականացրել է ՀԵՊ ուսուցիչների վերապատրաստման մեկնարկային դասընթացներ Երևանում և ՀՀ մարզերում։ ՀՀ ԿԳՆ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ 2005 թ. սեպտեմբերից ՔԴԿ-ն ստանձնել է հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ առնչվող խնդիրների վերահսկողությունը։ ՔԴԿ-ի պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոցներ, իրականացնում ՀԵՊ առարկայի դասալսումներ, մատնանշում ուսուցիչների բացթողումները, օգնում շտկել դրանք, իսկ առանձին դեպքերում՝ հարց բարձրացնում՝ անհապատասխան ուսուցչի փոխարինման։ Տարածաշրջաններում շարունակաբար կազմակերպվում են ամսական մասնագիտական սեմինարներ ՀԵՊ առարկայի ուսուցիչների համար, հանդիպումներ հոգևորականների հետ, ուխտագնացություններ և այլն։ Այցելություններ, հոգևոր զրույցներ են իրականացվում նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում։

Սույն թվականի հունիսի 8-ից մեկնարկեց Թալինի տարածաշրջանի Հայ Եկեղեցու պատմության ուսուցիչների վերապատրաստման թվով 3-րդ դասընթացները: Վերապատրաստումն իրականացնում էին Հասմիկ Մարգարյանը, Ա. Գյուլբուդաղյանը, Լալա Խուրշուդյանը, Արշավիր Գաբուջյանը, Տեր Հայկ քահանա Սահակյանը, Տեր Թադե քահանա Թախմազյանը և այլք:

13344533_1043702755709619_1566478731498853738_n

Հունիսի 15-ին Հայ եկեղեցու պատմության ուսուցիչներին հանդիպեց Թալինի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ Տ. Հայկ քահանա Սահակյանը՝ բանախոսելով Եկեղեցին իր 3 իմաստներով. քրիստոնեական եկեղեցու հիմնական ուղղությունները, Տիեզերաժողովները, Եկեղեցու ներքին և արտաքին կառուցվածքը,

Նվիրապետությունը, վարչական կառուցվածքը, Հայ Առաքելական եկեղեցու յոթ խորհուրդները, Ազգային-եկեղեցական տոները, ծեսերը թեմաներով:

13442290_1048078461938715_3751639549406874461_n