Հայորդաց տուն (Աշտարակ)


IMG_6866

2005 թվականի մայիսին Աշտարակի « Ուսուցչի Տան» շենքը այդ օրերի քաղաքապետ պարոն Աշոտ Ղալաչյանի կողմից նվիրատրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: 2006թ.-ի հունվարին Աշտարակում գործող «Մանկապատանեկան Ստեղծագործական» կենտրոնը և Արվեստի դպրոցը միավորվելով դարձան «Հայորդյաց Տուն», և տնօրեն նշանակվեց տիկին Էմմա Հովսեփյանը: Սկզբնական շրջանում Հայորդյաց տունն ուներ շուրջ 98 սան, որոնք հաճախում էին ժողովրդական պարի, անգլերենի, մաքրամեի, նկարչության, քանոնի, դաշնամուրի, կար ու ձևի և կրկեսի խմբակներ: 2011 թվականի հունիսին Հայորդյաց տան տնօրեն նշանակվեց փոխտնօրեն Կարինե Գևորգյանը: Սկսվեցին շինարարական աշխատանքներ, բացվեցին նոր խմբակներ և Հայորդյաց տուն հաճախող սաների թիվը հասավ է շուրջ 300-ի:  Հայորդյաց տանը սկսեցին գործել  ժողովրդական պարի, ազգագրական պարի, անգլերենի, ռուսերենի, շախմատի, մաքրամեի, դաշնամուրի, քանոնի, ակորդեոնի, երգչախմբի և դհոլի դասարաններ:

2015 թվականի գարնանից « Գուլամերյան» հիմնադրամի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հովանավորությամբ Հայորդյաց տանը սկսվեցին շինարարական աշխատանքներ: Ներկա պահին հիմնովին վերանորոգվում են Հայորդյաց տան շենքը և շրջակա այգիները:

 Հայորդյաց տան նպատակն է ներկայիս սերնդին տալ ճիշտ կրոնական դաստիարակություն, ծանոթացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանը, ինչպես նաև տալ բովանդակալից և բարձրորակ կրթություն` սաների նախընտրած ոլորտներում: