ԿԱԹՈՂԻԿՈՍ


2D7A251E-331F-4314-B2BF-5893BA86A27A_cx0_cy10_cw0_w987_r1_s_r1

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս

Կաթողիկոս նշանակում է ընդհանուր պետ։ Նա նախանձախնդիր պահապանն է մեր Եկեղեցու՝ դավանության, ծեսի, կանոնների ու ավանդության։ Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցու բացարձակ առաջնորդն է։ Նա կոչվում է նաև քահանայապետ, եպիսկոպոսապետ, հովվապետ։ Կաթողիկոսն է ձեռնադրում եպիսկոպոսներին և օրհնում սրբալույս մեռոնը։ Նրա օրհնությամբ և կարգադրությամբ են վճռվում Եկեղեցու վարչական, ինչպես նաև դավանաբանական կարևոր խնդիրները։