Թալինի Կաթողիկե եկեղեցի VII դ.


թալինի (17)

Կաթողիկե եկեղեցին գտնվում է Թալինի հյուսիսային եզրամասում, Հայաստանի պատմական Արագածոտն գավառում։ Թալինի Կաթողիկե եկեղեցի (մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է նաև որպես Թալինի մեծ տաճար):թալինի (2)

Տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետագեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունն ենթադրել են տալիս, որ այս բազիլիկ եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Կամսարական իշխանների կողմից։ Այն իր կառուցվածքով հիշեցնում է Դվինի Կաթողիկեն։ Տաճարի կառուցման վերաբերյալ վիմագրական կամ մատենագրական տեղեկություններ տակավին չեն գտնվել։ Մի շարք հատկանիշներից եզրակացվում է, որ կառուցվել է VIIդ.։ Կաթողիկեն պատկանում է «գմբեթավոր բազիլիկ» կառույցների տիպին։ Ավագ խորանի հյուսիսային և հարավային կողմերին են երկու քառակուսի խորանները, որոնց վերին հարկերը գաղտնարաններ են: Կարմիր և սև տուֆից սրբատաշ կառույցն սկզբում ունեցել է կղմինդրյա ծածկ, որը հետագայում փոխարինվել է քարասալերով:թալինի (9)

Մեծաչափ կառույցի ներսն օդաշատ է և լուսողող (թմբուկի 12 և ճակատների 29 բարձր, լայն կամարավարտ լուսամուտներից բացի ունի 9 բոլորակ լուսանցք): Կառուցվածքի, բարեհնչյուն համաչափությունների, ընտրված կոմպոզիցիոն միջոցների շնորհիվ դիտողին համակում է ներդաշնակության, հավասարակշռվածության տրամադրությամբ։    թալինի (12) Ի տարբերություն հայկական հոգևոր, V-VIIդդ. ճարտարապետության զուսպ, ներքին խոհեմությամբ լի կերպարների, Թալինի Կաթողիկեն ավելի շքեղ է, աշխարհիկ և պալատական։ Քանդակազարդերը ներկված են եղել սպիտակ և կարմիր (տեղ-տեղ պահպանվել է)։թալինի (14)

Հատկապես շքեղորեն, սակայն մեծ նրբանկատությամբ է լուծված արևմտյան ճակատը։ Ներսում քանդակները գրեթե բացակայում են, նրանց փոխարինել են որմնանկարները (Ավագ խորանում թույլ նշմարելի են Աստվածամոր պատկերը, սրբապատկեր մեդալիոններ և այլն)։

Թալինի տաճարի արտաքին չափսերն են 17,8 x 34,3 մետր, աղոթասրահի չափսերն են՝ 15,80 x2 7,0 մետր։ Տաճարն ունի ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն։ Ներսի պատերը ծեփված են եղել կրաշաղախի բարակ շերտով, որի վրա տեղ-տեղ պահպանվել են երբեմնի որմնանկարների պատառիկներ։թալինի (15)

Ամենահայտնի որմնանկարներն են «Քրիստոսը Փառքի մեջ» և «Մուտք Երուսաղեմ»: Թալինի Կաթողիկեն խիստ տուժել է 1840 և 1931 թվականների երկրաշարժերից. ավերվել են նրա գմբեթն ու շենքի հարավ-արևմտյան մասը։ 1947, ապա 1970-74 թ.-ին վերանորոգվել է գմբեթի թմբուկը, և նորոգվել տանիքը ։

Ամբողջ կառույցն իր մասշտաբով իշխում է հարթ տեղավայրում, ուր արևմուտքից երևում է Արտենի լեռը, իսկ հյուսիսից բլուրներ են։

Կաթողիկեից արևմուտք և հյուսիս ընդարձակ տարածություն է գրավում IV-VII և հետագա դարերի նեկրոպոլիսը, ուր եղել են բազմաթիվ քառակող, պատվանդանավոր կոթողներ՝ բազմազան տարազներով մարդկանց (նաև՝ մերկ, վարազի գլխով), թեմատիկ և այլ բարձրաքանդակներով:

Կաթողիկեի հյուսիսային ճակատից մի քանի մետրի վրա, վերջին մասնակի վերանորոգման (1970-1975), մաքրման աշխատանքների ընթացքում, բացվել են միանավ, արևելքից խորան ունեցող կառույցի (հավանաբար՝ թաղածածկ մատուռ) ավերակներ:

1866-ին Թալինում կառուցվել է Ս.Աստվածածին բազիլիկ եկեղեցին, որի շինարարության մեջ մեծ քանակությամբ օգտագործվել են կիսավեր Կաթողիկեի քանդակազարդ և այլ քարեր։

Տ. Հայկ քահանա Սահակայան

Տարածաշրջանի Հոգևոր Հովիվ