ԹԵՄԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄԻ «ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ԴՊՐԱՏԱՆԸ


ՔԱՂՎԱԾՔ

Ս/Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄԻ «ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ԴՊՐԱՏԱՆԸ ԿԱՅԱՑԱԾ ԹԵՄԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

oshakannn_n

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նախագահությամբ և Թեմի Ծխական-Անդամական ժողովների պատգամավորների մասնակցությամբ, ս․ թ. օգոստոսի 30-ին Արագածոտնի Թեմի Օշականի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» Դպրատանըտեղի ունեցավ Թեմական Պատգամավորական ժողով:

Ի շարս օրակարգային այլ հարցերի` Թեմակալ Առաջնորդը ժողովականներին տեղեկացեց, որ 2017 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվելու է Ազգային Եկեղեցական Ժողով: Ծանուցվեց նաև, որ Արագածոտնի Թեմից հիշյալ ժողովին մասնակցելու է 7 պատգամավոր:

Արագածոտնի Թեմից Ազգային Եկեղեցական Ժողովին մասնակցելու համար, Թեմական Պատգամավորական ժողովի մասնակիցներն առաջադրեցին ներքոբերյալ թեկնածությունները.

Ա. Օթարի Հակոբյան

Բ. Միսակ Հովսեփյան

Գ. Գրիգոր Մովսիսյան

Դ. Գևորգ Պռոշյան

Ե. Միքայել Միքայելյան

Զ. Կարեն Եղիազարյան

Է. Տ. Գարեգին քահանա Արսենյան

Առաջադրված 7 թեկնածուներն ընտրվեցին միաձայն և ներկայացվեցին Թեմակալ Առաջնորդի հաստատմանը:

Դիվան Արագածոտնի Թեմի